Փաշինյան Նիկոլի փլուզվող իշխանության միակ հույսն Արտակարգ դրության անընդհատ երկարաձգումն ու «Գելափի» սոցհարցումների կեղծ արդյունքներն են.Խաչիկ  Ասրյան

Համաժողովրդական ընդվզման ալիքի վրա Հայաստանում իշխանության եկած Փաշինյան Նիկոլն ամենաշատը վախենում է համաժողովրդական ընդվզման նոր ալիքից, որը քշելու և պատմության աղբանոցն է շպրտելու նիկոլյան ձախորդ ու անփառունակ իշխանությունը: Վարչապետի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Փաշինյան Նիկոլը երեկ, վախվորած և կմկմալով, հայտարարեց, որ ևս մեկ ամսով երկարաձգելու է արտակարգ դրության ռեժիմը, որը հրահանգ է իրեն հնազանդ ծառայող 88 պատգամավոր ռոբոտներին. կոճակները միասնաբար սեղմե՛լ:  Ինչպես բազմիցս նշել ենք՝ Փաշինյան Նիկոլի միակ հույսը մնացել է արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը, որը նրան հնարավորություն է տալիս սահմանափակելու Հայաստանում ազատ հավաքներ անելու՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքը, իսկ դիմակ կրելու պարտադրանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկանց բերանը փակելու և նրանց արտահայտվելու իրավունքից զրկելու միջոց: Փաշինյան Նիկոլին չօգնեց անգամ արտակարգ դրության ռեժիմից հրաժարվելու և զուգահեռ հանրահավաք անելու «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության  կոչ-հորդորը, որն ի ցույց կդներ, թե ում է իրապես վստահում հայ հասարակությունը՝ ապազգային, օտարահպատակ և կամակատար իշխանությա՞նը, որի գոյության ամեն մի օրը վտանգում է Հայի ազգային ինքնությունն ու Հայաստանը տանում կործանարար ճանապարհով, թե՞ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցությանը, որը նպատակ է դրել կառուցելու սոցիալական և ռազմական հզոր Հայաստան` հիմնված հայ ժողովրդի ազգային արժեքների վրա: Փաշինյան Նիկոլը հասկացավ, որ ինքն այլևս կորցրել է հայ ժողովրդի և հրապարակի աջակցությունը և թաքնվեց «Գելափի»՝ պատվիրված ու կեղծ սոցհարցումների հետևում:

Ոչ վաղ անցյալի փորձը ցույց է տալիս, որ որքան իշխանությունը կտրվում է ժողովրդից, այնքան մեծանում են այդ կեղծ հարցումներով իշխանությանը տրվող աջակցության տոկոսները: Ողբամ այն իշխանությանը, որն այլ հենարան չունի, քան փողով փչված տոկոսները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյա՛ն Նիկոլ, քո պաշտոնավարման ամեն մի օրն աղետ է Հայոց ազգային պետական օրգանիզմի համար. հայ ժողովուրդն այլևս ի զորու չէ հանդուրժելու քո խեղկատակ իշխանության գոյությունը: Դու արդեն անցել ես բոլոր սահմանները և սկսել ես ծաղրել Հայաստանի քաղաքացիներին՝ նրանց արժանապատիվ կյանքն ու հզոր Հայաստանի քաղաքացու երազանքը վերափոխելով ամեն օր տուգանված լինելու և կիսաքաղց գոյության սպառնալիքով:  Մոտ է հատուցման պահը, և այն վրա է հասնելու շատ հանկարծակի: Համաժողովրդական շարժումը հնարավոր չէ կասեցնել ոչ մի արտակարգ դրության երկարաձգմամբ:

 

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

կուսակցության  Նախագահ՝  Խաչիկ  Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով