Պետքարտուղարությունը կոչ է անում կողմերին օգտագործել կապի միջոցները՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար

ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական պետական սահմանին ուժի կիրառումը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը:

«Կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գոյություն ունեցող կապի միջոցները՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար եւ խստորեն պահպանել հրադադարը»,- շեշտել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ, խաղաղ լուծման հասնելու հարցում կողմերին աջակցելու հանձնառությանը եւ շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել այդ նպատակին հասնելուն ուղղված ջանքերում:

«Միացյալ Նահանգները միանում է առարկայական բանակցությունները որքան հնարավոր է շուտ վերսկսելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների կոչին եւ շեշտում է ԵԱՀԿ դիտորդների՝ հանգամանքների նպաստավոր լինելուն պես տարածաշրջան վերադարձի կարեւորությունը»,- ընդգծել է Օրթագուսը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով