Պարզվել է երեկ Երևանում` «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը. նրանք ամուսիններ են

shamshyan.com-ի  տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ  քննիչ Արտյոմ Համզոյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ` հուլիսի 3-ին, Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Բակունցի 2-րց նրբանցքի բնակիչ, 41-ամյա Արթուր Շադինյանն էր, իսկ վիրավորը նույն հասցեի բնակիչ, Սյուզաննա Հ.-ն է: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը վիրավորի ամուսինն էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, պարզվել է, որ վարորդ Ա. Ավետիսյանը աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով