Օտարերկրյա գործակալական ցանցն այսօր Հայաստանում դնում է հայ եղբայրասպան հոգևոր պատերազմի հիմքերը.Գրիգոր Մինասյան

Օտարերկրյա գործակալական ցանցն այսօր Հայաստանում դնում է հայ եղբայրասպան պատերազմի հիմքերը։ Պատերազմ առաջին հերթին հոգևոր, ոչ ֆիզիկական, ինչն էլ ավելի վտանգավոր է։ Եթե 17-ր դարի Եվրոպայում բողոքականությունը կրոնի վրա մակաբուծեց, մերօրյա Հայաստանում բողոքականությունը միտումնավոր մակաբուծում է հայրենասիրության վրա։ Ես սա կանվանեմ «հայրենասիրական բողոքականություն»։

Ժամանակակից տեխնոլոգիաները՝ օտարերկրյա գործակալական ցանցի ազդեցության համակցմամբ, աննախադեպ հնարավորություն են ընձեռել ցանկացածին, անկախ իր անցած ճանապարհից, արժանիքներից, նվաճումներից և գիտելիքից, տալ «հայրենասիրության» իր մեկնումը, իր մեկնաբանությունը, որը վնասակար միտումով լսելի է դարձվում լայն զանգվածներին։ Արդյունքում ստացվում է, որ բոլորը նույն դրոշով ու նույն զինանշանով պատերազմում են իրար դեմ՝ իրենց մեկնությունը հայտարարելով բացարձակ ճշմարտություն, իսկ մնացածին՝ «հայրենասիրության» հերետիկոս։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա հղի է ազգային պառակտմամբ, որը կարող է ճակատագրական լինել մեր մշակույթի, պետականության և անգամ գոյության համար։ Ուստի անհրաժեշտ է հնարավորինս շուտ դուրս մղել լայն զանգվածների «հայրենասիրության մեկնման» բողոքական ազգասպան արհեստածին մշակույթը, հայրենիքի փիլիսոփայությունը վերահապելով օբյեկտիվորեն արժանի մարդկանց, կառույցներին և ուժերին։

Սթափվե՛ք։

Գրիգոր Մինասյանի  ֆեյսբուքյան  էջից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով