«Նորից կրկնեմ՝ Հայաստանում կրթական բարեփոխումների անվան տակ փորձում են իրականացնել վաղեմի փափագած, իր ցինիկության մեջ անբարո և հանցավոր ծրագիր».Արմեն Աշոտյան

Արմեն  Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայոց եկեղեցու պատմության հետագա դասավանդման վրա կուտաված ամպերը կարող ենք քշել միասնական հակազդեցությամբ՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առարկայի վերացումը ՉՈՒՆԻ որեւէ իրական կրթական հիմնավորում։ Մեզ հրամցվող իբր մասնագիտական նորարարությունները ընդամենը ծխածակույթ են մեր երեխաներին, մեր ապագային եւ մեր արժեքներին տարիներով նախագծված ստոր եւ դավադիր հարվածը հասցնելու համար։

Իմ, որպես ԿԳ նախարար, պաշտոնավարման 7 տարվա ընթացքում ես ետ եմ շպռտել ցանկացած նմանատիպ գրոհ, որը կազմակերպելու համար աշխատում էին հատուկ շրջանակներ։

Առարկայի դասավանդման հարցը տեղական հաճախորդների պասերով հայտնվում էր անգամ ԱՄՆ պետդեպի տարեկան զեկույցներում, իսկ 2014 թվականին արդեն ՄԱԿ-ի օգնությամբ իրականացվեց նոր գրոհ։ Այն նույնպես ապարդյուն էր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նորից կրկնեմ՝ Հայաստանում կրթական բարեփոխումների անվան տակ փորձում են իրականացնել վաղեմի փափագած, իր ցինիկության մեջ անբարո և հանցավոր ծրագիր։

Այո, չկա ազգային բազմապատկման աղյուսակ կամ քիմիական վալենտություն։ Սակայն կրթությունը ոչ միայն գիտելիքի եւ հմտությունների, այլեւ արժեքների եւ ինքնության վերատադրման մեխանիզմ է։

Եւ հայկական դպրոցը պետք է մշտապես լինի ԱԶԳԱՅԻՆ։

Անշուշտ, յուրաքանչյուր առարկայի դասավանդում մշտական կատարելագործման, որակի բարելավման եւ շարունակական աշխատանքի կարիք ունի։ Բարելավե’ք ծրագիրը, ինտենսիվացրե’ք մանկավարժների վերապատրաստումները, նոր ուսումնաօժանդակ նյութեր ստեղծե’ք։ Բայց առարկայի լինել-չլինելու հետ գործ չունե’ք։

Որպես կրթության ոլորտի երկարամյա պատասխանատու անելու եմ ամեն ինչ այդ խայտառակությունը կանխելու համար»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով