Ներկայիս ընդդիմության քննադատությունները առարկայական են, բովանդակային, ներկայիս ընդդիմությունը չի տարածում ադրբեջանական քարոզչամեքենայի թեզերը, հանդես է գալիս Հայոց բանակին աջակցելու դիրքերից

Նման իրավիճակներում իշխանությանը քննադատելու մասին.
Որ ասում եք, թե այսօր իշխանությանը պետք չէ քննադատել և համեմատում եք դա 2016-ի ապրիլյան պատերազմի օրերի հետ, նախ համեմատությունը արդեն սխալ է, որովհետև 2016-ի ապրիլյանը պատերազմ էր, իսկ Տավուշում տեղի ունեցածը՝ ռազմական ընդհարում: Դրանք մասշտաբներով լիովին տարբեր բաներ են: Հետևաբար մենք հիմա այն իրավիճակում չենք, որ նույնիսկ առողջ քննադատությունը պետք է արգելվի, մենք բռնապետություն դարձնելու հայրենիք չունենք, առողջ քննադատությունը անհրաժեշտ է բոլոր առողջ երկրներին:
Բացի այդ, եկեք հիշենք, որ նույն 2016-ի ապրիլին, երբ ի տարբերություն այսօրվա՝ պատերազմ էր, այն ժամանակվա ընդդիմությունը, որը հիմա իշխանություն է, ոչ մի պահ չդադարեցրեց այն ժամանակվա իշխանությանը քննադատելը:

Ավելին, այն ժամանակվա ընդդիմադիրները ակտիվորեն համացանցում տարածում էին ադրբեջանական քարոզչամեքենայի թեզերը, մասնավորապես այն դատապարտելի թեզը, թե իբր մենք պարտվում ենք այդ պատերազմում: Ի դեպ, այդ ապազգային թեզը նախկին ընդդիմության և ներկա իշխանության տարբեր ներկայացուցիչներ ու համակիրներ շարունակում են տարածել մինչ օրս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնինչ ներկայիս ընդդիմության քննադատությունները առարկայական են, բովանդակային, ներկայիս ընդդիմությունը չի տարածում ադրբեջանական քարոզչամեքենայի թեզերը, հանդես է գալիս Հայոց բանակին աջակցելու դիրքերից, և ես վստահ եմ, որ լայնածավալ պատերազմական գործողություններ սկսվելու դեպքում շատերս կհայտվենք առաջնագծում՝ ժամանակավորապես սառեցնելով ներքաղաքական օրակարգերը: Բայց հիմա այդ իրավիճակը չէ և հուսանք՝ դրան չի հասնի:
Այսքանից հետո հատկապես իշխանության ներկայացուցիչների կողմից քննադատությունների թեման շահարկելը, մեղմ ասած, ոչ տեղին եմ համարում:

Ռեֆորմիստների  կուսակցության  փոխնախագահ  Կարեն  Վարդանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով