Նախօրեին կորոնավիրուսից մահացած անձանցից մեկը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություն․ մահացածներից ամենաերիտասարդը 50 տարեկան է, ամենատարեցը՝ 88

Հուլիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32490 դեպք, որոնցից 20729-ն` առողջացած, 581-ը` մահվան ելքով:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 339 նոր դեպք և 864 առողջացած։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 50 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (կին), 79 (կին), 88 (տղամարդ), 77 (կին), 62 (կին) և 53 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 184 է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով