«Նարեկ Սամսոնյանը չի տրվել սադրանքի, և մենք գնահատում ենք դա».Կոնստանտին Տեր-Նակալյան

Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել: Ոստիկանության կենտրոնական բաժանմունքի առջև «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը լրագրողներին ասաց, որ Նարեկ Սամսոնյանը ծխելիս է եղել, մոտեցել է ոստիկանը և ասել, որ դիմակը բարձրացնի: Նա ոստիկանին հավաստիացրել է, որ երբ ծխելը վերջացնի դիմակը կդնի, այդ պահին մի տղամարդ նրան վիրավորել և հայհոյել է, որից հետո ոստիկանները օրինական պահանջը չկատարելու համար բերման են ենթարկել նրան:

«Նարեկ Սամսոնյանը չի տրվել սադրանքի, և մենք գնահատում ենք դա: Տարեց մարդու ի հայտ գալը Նարեկ Սամսոնյանին վիրավորելը, այս իշխանության կողմից կազմակերպված սադրանք էր: Սա մի քանի շաբաթվա մեջ արդեն երրորդ դեպքն է: Զավեշտալին այն է, որ առաջին երկու դրվագում միևնույն տիկինն էր հայտնվում այնտեղ, որտեղ մենք ենք: Առաջին անգամ նրան տեսել եմ, երբ Նարեկ Սամսոնյանին կանչել էին Քննչական կոմիտե, երկրորդ անգամ նույն տիկինը հայտնվեց Արաբկիրի Ոստիկանության բաժնի մոտ՝ թիրախավորելով ինձ»,- ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով