Մոտ 60 տարեկան տղամարդն ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից. փրկարարները գետից դուրս են բերել նրա դին

Հուլիսի 9-ին, ժամը 22:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ քաղաքացու դին գտնվում է Հրազդան գետում:

Փրկարարները գետից դուրս են բերել մոտ 60 տարեկան տղամարդու դի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով