Մենք հավատարիմ ենք Համախմբման մեր կոչին, իսկ պատերազմի և համաճարակի պայմաններում ազգի մեջքից հարվածողները կկանգնեն օրենքի առաջ.ԿԱՄՔ

Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28 հուլիս 2020թ.
Մենք հավատարիմ ենք Համախմբման մեր կոչին, իսկ պատերազմի և համաճարակի պայմաններում ազգի մեջքից հարվածողները կկանգնեն օրենքի առաջ:
2020 թվականի մարտի 16-ին, Կովիդ 19-ի տարածման պայմաններում Հայաստանի Հանրապետությունում հաստատված արտակարգ իրավիճակի պատճառով «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը, հասկանալով, որ կորոնավիրուսի համաճարակին հետևելու են տնտեսական, սոցիալական, քաղաքական ճգնաժամեր, դադարեցրեց ոչ միայն «Բոյկոտի ու համերաշխության շտաբի» գործողությունները, այլև նույնիսկ 243 օր անընդմեջ տևած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ անցկացվող աննախադեպ ստորագրահավաքը:
Իմ Քայլը դաշինքի պատասխանը համերաշխության մեր կոչին չուշացավ, և մայիսի 11-ին, որպես ԱԺ մեծամասնություն, առանց հանրային քննարկումների, արտակարգ իրավիճակի պայմաններում մեկ ընթերցմամբ դավադրաբար հաստատվեց Լանզարոտեի կոնվենցիան:
2020 թվականի հուլիսի 12 –ին ՀՀ պետական հյուսիս- արևելյան սահմանին տեղի ունեցող հարձակումների կանխարգելման կարևորության ու հրատապության համատեքստում, մենք կրկին կարևորեցինք համահայկական համերաշխությունն ու ընդհանուր զորաշարժի անշրջանցելիությունը և հայտարարեցինք ցանկացած ձևաչափի բողոքի ակցիաների ժամանակավոր դադար, մինչև ՀՀ պետական սահմանների հարաբերական անդորրի վերականգնումը:
Մեր զգոնության և պատասպխանատու պահվածքի պատասխանն այս անգամ կրկին չուշացավ, և ԿԳՄՍ նախարարությունը հրապարակեց դպրոցում գրականություն առարկայի դասավանդման նոր չափորոշիչների ապազգային նախագիծը:
Հարգելի’ Կամքականներ, դաշնակի’ց և համախոհ կազմակերպություններ,սատարո’ղ քաղաքացիներ, սույն թվականի հուլիսի 29 -ից մինչեւ օգոտսոսի 10-ը մեր պետության արևելյան և արևմտյան սահմաններում անցկացվելու են թուրք֊ադրբեջանական աննախադեպ լայնածավալ զորավարժություններ, ընդ որում շեշտվում է հատկապես օդուժի մասնակցությունը Նախիջևանում, Գանձակում և Եվլախում, և այս ամենն այն պայմաններում, երբ Թուրքիայի կայսերապաշտ նախագահ Էրդողանը Հայաստանը որակել է որպես զավթիչ պետություն և խոստացել է ջանք չխնայել` օգնության ձեռք մեկնելու եղբայրական Ադրբեջանին:
Նման պայմաններում մենք մի անգամ ևս կոչ ենք ուղղում ընդիմադիր ուժերին և համայն ժողովրդին հետաձգե’լ իմքայլականների դեմ անհեռատես գործողությունները և կանգնե’լ Հայակական Բանակի և նրա հրամանատարության կողքին այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի հանդարտվել մեր սահմաններում:
Ինչ վերաբերվում է իմքայլականների ազգադավ քաղաքականությունը տնօրինող, ստվերում գործող օտար ուժերի ծառաներին, ովքեր ջանք չեն խնայում օր օրի խայտառակել իշխանություններին և ժողովրդի փոփոխության կամքը, նրանց տեղեկացնում ենք, որ գործեն այն գիտակցությամբ, որ պատերազմական և համաճարակի պայմաններում սեփական ժողովրդի մեջքից հարվածելու համար շուտով կանգնելու են օրենքի առջև:
Սիրելի’ հայ ժողովուրդ, պահը պատասխանատու է, հուլիսի 12-ին սկսված հերթական ճակատամարտը տակավին չի ավարտվել և մենք պարտավոր ենք օր ու գիշեր պատրաստվել հետագա զարգացումներին: Դիմում ենք բոլորին և կոչ ենք անում՝ մեկ մարդու նման կանգնե’նք հայ զինվորի կողքին: Հաղթանակը հայինն է լինելու:
Կամք
Համախմբում
Հաղթանակ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով