Մայր օրենքն անձնական նպատակահարմարությամբ կիրարկումն ու հայեցողական մեկնաբանությունը բացարձակ անթույլատրելի է և հղի է վտանգավոր ու անդառնալի հետևանքներով․ Գագիկ Ծառուկյան

Սահմանադրության օրվա կապակցությամբ ուղերձ է հղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:

1995թ. այս օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունված, ապա 2005 և 2015 թվականներին փոփոխված ՀՀ Սահմանադրությունը միտված է մեր անկախ պետականության կայացմանը, մեր երկրի ներքին ու արտաքին կայունության ապահովմանը:

Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանվում է՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է: Հենց այս սկզբունքից պետք է բխեն բոլոր պետական մարմինների և ՀՀ բոլոր քաղաքացիների քայլերն ու արարքները: Անհրաժեշտ է գիտակցել, որ բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև:

Երկրի մայր օրենքի անձնական նպատակահարմարությամբ կիրարկումն ու հայեցողական մեկնաբանությունը բացարձակ անթույլատրելի է և կարող է հղի լինել վտանգավոր և անդառնալի հետևանքներով: Իրավունքի և օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չի կարող ունենալ:

Եվս մեկ անգամ շնորհավորելով կարևորագույն այս օրվա առթիվ՝ լիահույս եմ, որ միասնական ջանքերով մենք կարող ենք կերտել այնպիսի պետություն, որտեղ ապահովված կլինեն Սահմանադրությամբ ամրագրված մարդկանց հիմնարար ազատություններն ու իրավունքները, որտեղ օրենքի գերակայությունը կլինի մեր հայրենիքի և հասարակության բարգավաճման գլխավոր երաշխիքը:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով