Մահացել է վրաերթի ենթարկված 55-ամյա քաղաքացին

Հուլիսի 11-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա քաղաքացի, որը Երևանի Սայաթ-Նովա թաղամասի շենքերից մեկի մոտ վրաերթի էր ենթարկվել:Հուլիսի 14-ին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկանք է ստացվել, որ ժամը 12.30-ին վրաերթի ենթարկված Արտեմ Մկրտչյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է նախաքննություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով