Լուսանկար, կյանք․․․Սրբուհի Առաքելյան

Լուսանկար, կյանք․․․
Անցյալ դարի սկզբում ապրած ձեր հարազատներից քանի՞ լուսանկար ունեք։ Մատների վրա հաշված, վստահ եմ։
Լուսանկարվելը դա մի ամբողջ արարողություն էր։ Իհարկե, դա կապված էր տեխնիկական և նյութական հնարավորությունների հետ։ Սակայն դա նաև մոտեցում էր կյանքին և կյանքի առանցքներին ։ Ընտանեկան լուսնկար անելու համար ընտանիքի անդամները երկար նախապատրաստվում էին, հագուստ ընտրում, սանրվածք հարմարեցնում։ Լուսանկարիչ էր հրավիրվում, որը հնարավորություն ուներ 2-3 լուսանկար անել միայն։ Ամեն բան պետք է պատրաստ և իդեալական լիներ։ Աչք թարթել, մազ ուղղել այլևս չէր հաջողվի։ Եվ դեռ մի քանի օր սպասում էին, որ լուսանկարը պատրաստ լինի։ Այնուհետև այն տեղադրվում էր շրջանակի մեջ և պահվում որպես թանկ հիշողություն, շատերի համար այն նույնիսկ ընտանեկան մասունք է դարձել։

Ժպտու՞մ եք։ Իհարկե, ժպտում եք, համեմատելով հիմիկվա անսահման հնարավորւթյունների հետ։
Աստիճանաբար զարգացավ լուանկարահանող տեխնիկան, և արդեն բոլոր հիշարժան օրերը պատկերվում էին և պահպանվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն վայրից տասնյակ ֆոտոներ, յուրաքանչյուր միջոցառում՝ առանձին ալբոմով։ Հիանալի է։
Սակայն այսօր բազմաթիվ ֆոտոները ոչ միայն տեխնիակական հագեցվածության և հնարավորությունների ցուցանիշ են։ Մարդու կյանքի ամենանվիրական օրերը և առօրյան ֆոտոշարքով գրեթե չեն տարբերվում։ Այլևս պետք չէ հատուկ նախապատրաստվել և լուսանկարի մեջ պահել հիշողություն, քանի որ «հիշողություն» հասկացությունը շատերիս համար համադրվում է զուտ գիգաբայթերի քանակի հետ։ Շտապում ենք հարյուրավոր հիշողություններով լցնել հեռախոսի «հիշողությունը», իսկ հետո հեշտությամբ դրանք ջնջում․․․ Այսինքն, դրանք այդքա՞ն էլ թանկ չէին։ Մեր համակարգիչները հեղեղված են լուսնկարներով, թանկ են թվում բոլորը։ Իսկ երբ լուրջ վերլուծում ես, հասկանում ես, որ քանակի մեջ կորչում են ոգին, հոգին, իրական արժեքն ու պահի կարևորությունը։ Որքան էլ զարգանա տեխնիկան, միևնույն է, եզակի պետք է լինեն թանկ ակնթարթները։ Ակնթարթներ, որոնցից կազմվում է մեր կյանքի ալբոմը․․․
Կա՛նգ առ, ակնթարթ, դու չքնաղ ես․․․

Սրբուհի  Առաքելյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով