ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով են ստեղծում

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արկադի Խաչատրյանը, քննության առարկային և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով