Կփոխհատուցվեն սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ վճարները

Կառավարության որոշմամբ՝ փոխհատուցում կտրամադրվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին, որոնց թիվը 2020թ. հունվար ամսվա դրությամբ կազմում է 74 (հնարավոր է տարվա ընթացքում փոփոխվի): Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնակարան գազի, էլեկտրական էներգիայի և ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 հազ. դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ 74 բնակչի հաշվարկով տարեկան 10,656,000 դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ խոսքը սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանում բնակվող մարդկանց մասին է և հարցրեց, թե ամբողջապե՞ս են փոխհատուցում իրականացնում, ինչին ի պատասխան Զարուհի Բաթոյանն ասաց, որ միջինը ամսական 12 հազար դրամի հաշվարկներ են իրականցրել: «Կարծում ենք, որ սա բավարար է ամբողջական փոխհատուցում տալու համար և յուրաքանչյուր տարի Կառավարությունը կվերանայի փոխհատուցման չափը»,-ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով