Քանի որ մարտական գործողություններ են ընթանում, այժմ բոլոր օղակները եւ բնագծերը մարտի մեջ են․ Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու

News.am-ը գրում է․ «Տավուշում այսօր՝ հուլիսի 14-ին ադրբեջանական կրակից զոհված ժամկետային երկու զինծառայողներն առաջնագծում չեն եղել: Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել, բայց քանի որ մարտական գործողություններ են ընթանում, այժմ բոլոր օղակները եւ բնագծերը մարտի մեջ են»,- ասաց Հովհաննիսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊՆ-ն հայտնեց, որ հակառակորդի կրակոցի հետեւանքով հայկական կողմն ունի եւս երկու զոհ. ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գեւորգի Գաբրիելյանը եւ կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթեւոսյանը:

Նշենք, որ այսօր հակառակորդի կրակոցից մահացել են եւս 2 զինծառայողներ. մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը եւ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով