ԿԳՄՍ նախարարության և նախարարի քայքայիչ գործունեության 15 փաստերը.Գարիկ Ուրումյան

«Թավշյա հեղափոխությունից» հետո, որոշ «սորոսի վաստակներ» և իշխանության տասովչիկներ հայտարարում էին, թե «մենք նախկիններից ժառանգել ենք քայքայված դպրոցական և գիտական համակարգ….»:
Այժմ եկեք ինքներս տեսնենք, թե ի՞նչ է արել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր մեկ ու կես տարվա աշխատանքային գործուենության ընթացքում:
1. Դեռ ամենասկզբից դադարեցվեց «Հայ ասպետ» հաղորդաշարի ֆինանսավորումը , այսինքն նաև ցուցադրումը:
2. ԲՈՒՀում կրճատվեցին «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները, և դասավանդումը դարձավ կամընտարական:
3. Փակվել է կրթության Ազգային ինստիտուտը, դադարեցվել է մանկավարժների վերապատրաստման գործընթացը:
4. Փակվել են 90-ամյա պատմություն ունեցող մանկապատանեկան պարբերականները՝ Կանչ, Աղբյուր և Ծիծեռնակ
5. Քննարկում է ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիան լուծարելու և ստատուսից զրկելու հարցը:
6. Ետ է կանչվել ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը:
7. Գլոբալիստական պայքար է տարվում «դպրոցների ռազմականացման դեմ»: Դպրոցներից հանվում է ռազմագիտությունը, ձուլվում ֆիզկուլտուրայի հետ…
8. Կրթական ու գիտական համակարգն ավելի կախյալ է դառնում օտարերկրյա և մասնավոր կազմակերպություններից և գլոբալիստներից:
9. 2.700.000 դրամ է հատկացվում «ՀուԶանք ու Զանգ» «ֆեմինիստական և ԼԳԲՏ-ական» անհասկանալի նախագծին:
10. Նախարարը հայտարարում է, որ այլևս սատանիստական համերգներն ու միջոցառումները չեն արգելվելու:
11. Նախարարը դեմ է արտահայտվում դպրոցում քահանայի գտնվելուն: Դպրոցից հանվում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան՝ այն պատմության հետ ձուլելու պատրվակով:
12. Նախարարը հանդիպում է իր սենյակում տրանսգենդերի հետ և բավարարում նրան:
13. ԿԳՄՍ նախարարությունը չի նախապատրաստվում կորոնովիուսային համաճարակին պատշաճ կերպով դիմակայելուն, որի արդյունքում շաբաթներ շարունակ տապալվում է օնլայն ուսուցմանն անցնելու գործընթացը:
14. ԿԳՄՍ նախարարությունը «Հայ գրականություն» դպրոցական առարկան դարձնում են պարզապես «գրականություն», կրճատում Ոսկե դարի և միջնադարի և Օսմանյան կայսրության դարաշրջանի հայ հեղինակներին, որոնց մի փոքր մասին «հետ է վերադարձնում» բարձացած աղմուկ-աղաղակից հետո:
15. ԿԳՄՍ նախարարությունը հապճեպ ձևափոխում է ԲՈՒՀէրի ընդունելության քննությունների գործընթացը, աշակերտներին պատշաճ չծանուցելով մանրամասներին, որի պատճառով բազմաթիվ գերազանցիկ ուսանողներ դուրս են մնում ԲՈՒՀերից, իսկ բավարարի շեմը հազիվ հատածները՝ ընդունվում:

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ  Ուրումյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով