Կարծում եմ՝ եթե հիմա չգնանք համագործակցության, ապա այս տեսքով նախագիծը առաջացնելու լուրջ հակազդեցություն.Արփինե Հովհաննիսյան

Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը (Arsen Torosyan) զեկուցում էր նախագծերի փաթեթ, որով առաջարկվող մի շարք կարգավորումների համատեքստում հատկապես ուշադրության է արժանի երկու հանգամանք`

• Սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ անկախ սեփականության ձևից (մասնավոր և պետական բուժհաստատություններ) բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կառավարման լիազորություններն անցնում են ՀՀ առողջապահության նախարարությանը:

Անկեղծորեն չգիտեմ, ովքեր են այն իրավաբանները, որ նման խորհուրդներ են տալիս, սակայն նման կարգավորումները սահմանադրականության լուրջ խնդիր են առաջացնում` անկախ նրանից, թե բուժհաստատությունների ղեկավարները ինչ հավաստիացումներ են անում կամ ինչքանով են համաձայն: Վերանայեք այս մոտեցումը, այլապես դատական քաշքշուկները երաշխավորված են։ Մհեր Գրիգորյանը այսօրվա նիստում միանգամայն լեգիտիմ ու իրավաչափ հարցադրում էր բարձրացնում բաց թողնված եկամտի մասով, որը երաշխավորված է օրենսդրությամբ ու հարկ է մտածել այդ մասին։

• Բացի դրանից նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ նախարարի հրամանով ցանկացած բժշկի վրա կարող է դրվել պարտականություն վերապատրաստվել և զբաղվել այն հիվանդների բուժմամբ, որոնց կսահմանի նախարարը, իսկ հակառակ դեպքում բժիշկները կտուգանվեն 300-500 հազար դրամի չափով:

Եթե առաջին կարգավորումը առաջացնում է լուրջ իրավական խնդիրներ, ապա երկրորդը իրավականից զատ պետք է դիտարկել բարոյական հարթությունում:

Մինչ այս պահը չի եղել որևէ պաշտոնական հայտարարություն, որ որևէ բժիշկ հրաժարվել է համավարակի դեմ պայքարից: Մեր բժիշկները սիրով ու նվիրումով իրապես հերոսաբար պայքար են մղում արհավիրքի դեմ, սակայն այս նախագծով շնորհակալության փոխարեն պետությունը կոշտ միջոցներով ամենավատ ազդակն է ուղարկում աշխատող բուժաշխատողներին` ցույց տալով, որ ամեն պահին կարող է մահակ կիրառել նրանց դեմ: Այս նախագծի հետին նպատակները դեռևս հստակ չէ, միգուցե սրանով իշխանությունները նախապատրաստվում են հնարավոր առավել ծանր իրավիճակին (աշնանը), սակայն, կարծում եմ՝ հարցը կարելի է լուծել ոչ թե հակամարտություններով, այլ համագործակցությամբ:

Ոստի առաջարկում եմ վերախմբագրել նախագիծը:

Նախարարի հրամանով բժիշկների վրա անհամաչափ պարտականություն դնելու և նրանց տուգանելու փոխարեն, նախատեսել, որ նախարարությունը բուժհաստատությունների վրա դնում է պարտականություն՝ ապահովել անհրաժեշտ քանակի բուժաշխատողների վերապատրաստում: Այս հայտի հիման վրա էլ բուժհաստատությունը պարտականություն կկրի գործընթացին ներգրավել իր կողմից ընտրված բուժաշխատողներին: Այս լուծումը արդյունավետ է եւ ճկուն այն առումով, որ բուժհաստատությունները, հաշվի առնելով իրենց ծանրաբեռնվածությունը, մասնագետների պատրաստվածությունը, պահանջարկը, իրենք կորոշեն, թե որ բժիշկներն են ներգրավվում գործընթացին:

Կարծում եմ՝ եթե հիմա չգնանք համագործակցության, ապա այս տեսքով նախագիծը առաջացնելու լուրջ հակազդեցություն:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով