«Կառավարական ամառանոց, գիշերը 4 անց 47 րոպե Պարոն Փաշինյանը մղձավանջ է տեսնում՝ ՀՀԿ-ն չկա».Հայկ Մամիջանյան

Կառավարական ամառանոց, գիշերը 4 անց 47 րոպե
Պարոն Փաշինյանը մղձավանջ է տեսնում՝ ՀՀԿ-ն չկա։ Հենց այդպես՝ այդ կուսակցությունը գոյություն չունի, նախկինները չկան ու սառը քրտինքի մեջ զարթնում է այն մտքից, թե. «Բա հիմա ու՞մ վրա եմ գլորելու մեր կիքսերը։ Ժողովրդի՞: Բա մեզ ովա՞ հետո ձայն տալու։ Համ էլ կորոնավիրուսի հետ կապված փորձեցի՝ չստացվեց։ Պետական ծառայողների՞: Հո գիժ չեմ՝ իրանք որ չաշխատեն, ամեն ինչ կփլվի, ու բոլորը կհասկանան, որ սուպերանգործների թիմս միայն վնասում է ու պարգեւավճար ստանում։ Քանի չեն հասկացել՝ թող աշխատեն։ Իրավապահների՞ Է՜, իրանք էլ են իմ նշանակածը։ Կաշառակերությա՞ն: Ուտողներն էլ են իմ նշանակածը…»:

Տենց խառնված իրար, սառը քրտնքի մեջ վերցնում է հեռախոսը, մտնում մեր ֆեյսբուքյան էջերը, համոզվում, որ կանք ու վերանալու պլաններ մոտ ապագայում չունենք ու հանգստանում. ինչ «տորթ»-ի մեջ էլ ընկնի (ու պետությունն էլ իր հետ)՝ Հ1-ի, Ազատության, Հայկական Ժամանակի ու 1in.am-ի համար պատրաստի մեղավորները կան։

Բայց էլի քունը չի տանում։ «Ախր, էլի թարմացրին մաքսանենգ ծխախոտի թեման՝ պետք է պատասխանել։ Բայց ո՞նց։ Այդ նորությունների 50%-ը նկարահանում են ծախված լրագրողները կոռումպացված Միքայել Մինասյանի արագաչափերով։ Было: Դա ռուսական խոհանոցային կազինոներում կարմիր գծերի վրա ставка արած գողացված միլիոնների ստվերային գումարներն են։ Было: Օլիգարխները սեւ հագած երիտասարդների ծաղկավոր бабочка-ները պինցետով խլել են ու տեղը խոշոր սեփականատերերի թթի օղի բաժանել: Էէէ՜, սաղ խառնեցի իրար, երեկվա բանակի քեֆին ժամանակ էլ տենց խառնել չարժեր: Իսկ, որ վարչապետ լինեի, ի՞նչ կանեի: Stop: Ես վարչապետ եմ: Տո լավ է, ինձնից ի՞նչ վարչապետ, ես լրագրող եմ. սպասի մի հատ հոդված գրեմ ի պատասխան»:

Ի տարբերություն Ձեզ, պարո՛ն Փաշինյան, ես իմ մտքերն արտահայտելիս ստորագրում եմ: Ուստի ասեմ` ես Միքայել Մինասյանի երիտասարդկան կազմակերպության ղեկավարը չեմ, ոչ էլ` նախկինների ապագաների թեւ ղեկավարը: Ես և ընկերներս ամենամեծ արտախորհրդարանական քաղաքական ուժի ներկայացուցիչներն ենք, այն ուժի, որը հիմնական բովանդակային քաղաքական օրակարգ ստեղծողն է Հայաստանում, այն ուժի, որի պոտենցիալից Դուք անասելի վախենում եք. թե ինչ անեք, երբ վախենում եք, հաջորդ շաբաթ կարող եք հարցնել Հայկ Մարությունյանին (spoiler): Իսկ ինչ վերաբերում է ասելիք չունենալուն` հիշեցնեմ, որ Ձեր թեթև ձեռքով Հայաստանում քաղաքական դիսկուրսն իջել է «Կարգին հաղորդման» սկետչերի քննարկման մակարդակի: էլ ո՞նց Ձեզ հակադարձեմ: Բայց հույս չունենաք` մենք շարունակելու ենք բովանդակային և՛ օրակարգ ստեղծել, և՛ խաղարկային քաղաքական միջոցառումներով զվարճանալ: Ինչ վերաբերում է նրան, որ ոստիկանական արձագանք չի եղել, պատմեք դա այն ոստիկաններին որոնք Ձեր հրամանով հետևում էին ինձ ու ընկերներիս, ապա շուրջ մի 1 ժամ կանգնած էին կուսակցության շենքի դիմաց` հերթական անօրինական հրամանին սպասելով:

Բայց ես շնորհակալ մարդ եմ, քանի որ Դուք անդրադարձել եք Ձեր խմբագրականում իմ համեստ անձին, առաջիկա ակցիաներից մեկի ժամանակ կանդրադառնամ անձամբ Ձեզ: Կհանդիպենք նույն վայրում:

Հ.գ. Ես արդեն համակերպվել եմ այն մտքին, որ աշխարհում կորոնավիրուսի ամենավատ ցուցանիշ ունեցող երկրներից մեկի վարչապետն այնքան պարապ է, որ խմբագրականներ է գրում: Բայց ուրաբթ օրը Ձեր տղան էր զորացրվել (ինչի առիթով ես շնորհավորում եմ), գոնե ընտանիքի հետ ժամանակ անցկացնեիք:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի  ֆեյսբուքյան  էջից:

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով