Իշխող ուժը, օգտվելով հանրային դիմադրության պարտադրված ապօրինի բացակայությունից, սպասարկում է հակապետական, ապազգային օրակարգ․ ՎԵՏՕ-ն ավտոերթ կկազմակերպի

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 13-ին շարժման ղեկավար Նարեկ Մալյանը մեքենայով ակցիա կիրականացնի՝ Խոր Վիրապից դեպի Երևան։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պետությունը զավթած ուժը, սպասարկելով օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը, թաքնվելով արտակարգ դրության հետևում, սահմանափակում է հավաքների ազատության իրավունքը։

Իշխող քաղաքական ուժը, վերջին 4 ամիսների ընթացքում օգտվելով հանրային դիմադրության պարտադրված ապօրինի բացակայությունից, բացահայտ կերպով սպասարկում է հակապետական, ապազգային օրակարգ՝ պայքարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, վավերացնում է մանկահասակ երեխաների շրջանում այլասերություն տարածող տարատեսակ կոնվենցիաներ, ուսումնական ծրագրերից հետևողականորեն հեռացնում է հայագիտական առարկաները՝ փոխարենը ներմուծելով սեռական դաստիարակության ծրագրեր, անձնական պաշտպանության տակ է առնում տրանս պոռնիկներին, հովանավորում նրանց անխոչընդոտ գործունեությունը։

Ս.թ. հուլիսի 13-ին կառավարությունը պատրաստվում է հերթական անգամ ապօրինի երկարացնել արտակարգ դրությունը՝ սահմանափակելով հավաքների ազատությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այդ կապակցությամբ իր մեքենայով կիրականացնի միայնակ ակցիա՝ Խոր Վիրապից դեպի Երևան, որը որևէ կերպ չի հակասում պարետատան որոշումներին և սահմանափակումներին։

Ակցիան կմեկնարկի հուլիսի 13-ին, ժամը 11.00-ին Խոր Վիրապ վանական համալիրից, որտեղ 14 տարի ճգնելուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեության լույսը բերեց Հայոց աշխարհին։

Բոլոր այն մարդիկ, հասարակական և քաղաքական ուժերը, որոնք ևս մտահոգ են իշխանության ապօրինի գործելաոճով և երկրում ստեղծված իրավիճակով, կարող են միանալ ավտոերթին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով