Իրենցքայլի պատգամավորի կարծիքով մեզ որակով ուսուցիչներ պետք չեն

Սուրեն անունով իրենցքայլական պատգամավորը, նկատի ունենալով իրենց ստացած բարձր աշխատավարձներն ու պարգևավճարները, հայտարարում է, թե պետք է հասկանանք, որ եթե որևէ որակով բան ենք ուզում, ապա դրա արժեքը բարձր է: Մեկ այլ քայլարած պատգամավոր էլ Մարիա անունով թե` պարգևավճար կոչվող գումարները ստանում են, օրինակ, նաև ընդդիմության պատգամավորները, սա նորմալ է, բոլորն են ստանում, և բոլորը նույն չափով են ստանում, որը գալիս է հաստատելու, որ սա պարգևավճար չէ, այլ ֆիքսված մի գումար է, որը նրանց աշխատավարձի մաս է կազմում: Պատգամավորները նախ թող ասեն, թե իրենց աշխատանքի որակը ոնց է արտահայտվում ժողովրդի կյանքում, ինչ դրական բան են փոխել մեր կյանքում, որ չենք զգացել, չեն ասի, որովհետև մեր կյանքում բան էլ չեն փոխել, բայց իրենցը փոխվել է ահռելի չափերով: Կարող է նաև ուզում են ասել, որ օրինակ ուսուցիչը ստանում է 80-100 000 դրամ ` ուրեմն կարող է վատ կրթել երեխային , կամ պետական գերատեսչության աշխատակիցը եթե ստանում է 120 000 դրամ ` կարող է վատ աշխատել:

Բա էդ դեպքում էլ ինչի է Նիկոլը դժգոհում , թե պետական համակարգի աշխատողները ի վիճակի չեն ռազմավարություն գրելու, սաբոտաժ են անում , էս են անում, էն են անում, թող պատգամավորներն, մարզպետներն ու նախարարները որակով աշխատեն, պետական համակարգն էլ լուծարեք, ինչի՞ չեք անում, ո՞ւմ եք սպասում : Պարգևավճարը աշխատավարձից չտարբերող պատգամավորները էդ նույն «խելքով» էլ «որակով» օրենքներ են ընդունում, դրա համար էլ երկիրը խղճուկ վիճակում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Բաբկեն  Հարությունյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով