Իրական հարված ինքնիշխանությանը. Կրթական չափորոշիչները գրվել են արտաքին ուժերի միջամտությամբ

Պատմաբան Արսեն Հակոբյանը տեղեկացրեց որ «Հայոց պատմության հայեցակարգից դուրս է մնացել առաջին համաշխարհային պատերազմը, հայերը, կովկասյան ճակատը, կամավորական շարժումը թեման» և որ թուրքական ցեղերն անվանված են տափաստանային ցեղեր, և «հեղինակները խուսափել են վերնագրային մակարդակում նշելու «արշավանքներ» այլ միանգամից գրում են «…ցեղերը Հայաստանում» կարծես ապրիորի դրանք պիտի լինեին, թե ինչպես եկան լռում են»:
Պարզվել է թե ինչու են հեղինակները այնպիսի չափրոշիչներ գրել, որ Թուրքիայի համար ընդունելի լինի։

«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարն է Լիլիթ Մկրտչյանը, որի «Երիտասարդ պատմագետների ասոցիացիան» Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (ԱՄՆ) հետ իրականցրել է կրթական ծրագրեր, որոնց նախագծերում ասված է որ իրականացնելու են «պատմության դասագրքերի վերլուծություն» , «կօգնի մարտահրավեր նետել Հայաստանում և Թուրքիայում առկա պատմության դասագրքերի թշնամական կերպարներին» և «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչների մշակում Հայաստանում և Թուրքիայում»։ Ծրագրերին մասնակցել են նաև Իմ քայլը խմբակցության պատգամավորներ։Այս մասին հաղորդում է yerkir.am֊ը( հղումը մեկնաբանությունում)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի այսպիսի բացահայտում էլ անհրաժեշտ է գրականության չափորոշիչների վերաբերյալ․ Այն որ արտաքին ուժերի միջամտությանմբ կամ թելադրանքով են կազմվել նաև գրականության չափորոշիչները, ակնհայտ է։ Որպես ապացույց. ԱՄՆ֊ի դեսպանատան ֆինանսավորմամբ թարգմանված և տպված երկու գրքեր մտել են չափորշիչներրի մեջ։ Այսպես 2017֊ին ԱՄն դեսպանատան ֆինասավորմամբ թարմգանվում և տպվում է Շերոն Դրեյփեր «Աղմկոտ լռություն» վեպ։ ԱՄՆ դեսպանատան կայքն հաղորդում է որ այս գիրքը տպվել է Հայաստանի կրթությանը աջակցելու համար, հեղինակը գալիս է Հայաստան և այլն։ Գիրքը ներառված է 8֊րդ դասարանի ծրագրում։

ԱՄՆ դեսպանատան ֆինասավորմամբ է թարմգանվել և տպվել է նաև 2012֊ին Ռաքել Պալասիոյի «Հրաշք» վեպը, որ ներառված է 7֊րդ դասարանի ծրագրում։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով