Ինչպես է աշխատում նիկոլականների դեբիլացման մեքենան

Ինչպես է աշխատում նիկոլականների դեբիլացման մեքենան։

Հպաաարտ պաշտոնյաներից մեկը Ֆեյսբուքում գրում է. «Իմ ոլորտում էսինչ բանը լավ ա»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տակը 1500 ֆեյք և իրական հետև մտնող գրում են. «Փաաառք մեր խելացի պաշտոնյային»։

Միանում են հպաաարտ լրատվամիջոցները.

• վերնագիր. «Իքս ոլորտում էսինչ բանը լավ ա. Հպարտ Պաշտոնյա»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

• լիդ. «Հպարտ Պաշտոնյան այսօր՝ հուլիսի 32-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ իր ոլորտում էսինչ բանը լավ ա»

• տեքստ. «Հպարտ Պաշտոնյան մասնավորապես գրել է. «Իմ ոլորտում էսինչ բանը լավ ա»։

• բեք. «Հիշեցնենք, որ երեկ մեկ այլ Հպարտ Պաշտոնյա գրել էր, որ իր ոլորտում էլ էնինչ բանն ա լավ»։

Նյութը տարվում է լրատվամիջոցի էջ, որտեղ ևս 500 ֆեյք գրում է. «Փաաառք մեր խելացի պաշտոնյային»։

Բնականաբար ոչ ոք չի հարցնում, թե ինչն է լավ, ինչով է լավ, արդյոք լավ է, եթե համեմատում ես այլ տարիների հետ, եթե համեմատում ես այլ երկրների հետ, և այլն, և այլն։

#ԵրկիրՀԺ

Կարեն Վրթանեսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով