Ինչը և ինչպես հասկացա Ռ. Քոչարյանի հարցազրույցից.Գարեգին Պետրոսյան

1. Հայկական բանակը Տավուշում գործել է հստակ և արդյունավետ: Եթե բանակը հնարավորություն ունի դիրք բարելավելու, պարտավոր է ուղղակի դա անել: Այսինքն, հակառակորդին զսպող կարևոր գործոնը մեր կողմից պատժված մնալու հանգամանքի մշտական գիտակցումը պետք է լինի:

2. Բանակցություններում պետք է լինել հստակ և սկզբունքային, այլ ոչ տարերային, իրարամերժ և անհասկանալի: Անթույլատրելի է կամային թուլության դրսևորումը: Այսինքն, խաղաղասիրության ներքո սեփական կամային թուլությունը քողարկելով ստիպում ես թշնամուն իրեն զգալու առավել սանձարձակ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Վերակառուցվող աշխարհակարգում Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը խղճուկ և անհեռանկարային է: Հակառուսականությունը չպատճառաբանված արկածախնդրություն է:

3. Գլոբալիզմի նահանջը ուղեկցվում է ազգային ինքնության և արժեհամակարգի նորովի վերաիմաստավորմամբ և ազգային պետության հիմքերի ամրապնդմամբ, հայաստանյան իշխանությունները շարունակում են տարված մնալ գլոբալիստական համահարթեցման պատրանքներով:

4. Հակաճգնաժամային քաղաքականությունն ու սահմանափակումները առողջապահական նկատառումների ներքո քողարկում են իշխանության քաղաքական նպատակահարմարությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

5. Ժողովուրդը չի կարող լինել կառավարության ձախողումներ պատասխանատուն: Ժողովուրդը ընդամենը կարճ ժամանակահատված զոհ է դարձել հեղափոխություն անունը ստացած խաբեբայությանը: Եվ հենց խաբված ժողովուրդի արժևորված գիտակցումից է կախված առաջիկա փոփոխությունների տրամաբանությունը:

6. Հայաստանում 2018 թ. հեղափոխական իրավիճակ չկար թերևս այն պատճառով, որ 2017 թ. և 2018 թ առաջին եռամսյակում տնտեսությունն արձանագրել է շոշափելի աճի միտում:

7. Կառավարչական անընդունաության դրսևորում է ամեն հարցում օրիգինալ երևալու մոլուցքը, որի արդյունքում անգամ ամենականխատեսելի գործընթացները դառնում են անկանխատեսելի և չպատճառաբանված:

8. Իշխանափոխության խնդրի վերաբերյալ օրակարգը ձևավորված է և սա լրջորեն անհանգստացնում է իշխանություններին: Այս իշխանությանը օր առաջ հրաժեշտ տալ նշանակում է նվազեցնել երկրի համընդհանուր անկման հետագա հնարավորությունը:

9. Իշխանափոխությունը պետք է ինքնանպատակ չլինի: Երկրորդ նախագահն ընդգծեց իր պատրաստակամությունը անել ամեն հնարավորը՝ երկիրը անվտանգ և էֆեկտիվ զարգացման ուղի վերադարձնելու համար:

10. Ռ. Քոչարյանը ունի կամային բարձր որակներ և պետական գործչի լայնախոհություն:

Գարեգին Պետրոսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով