Մի շարք անձինք կարծում են, թե ԿԳՄՍ ընդունած նոր կրթական չափորոշիչներն այդքան էլ վատը չեն, քանի որ բողոքավորների շարքում չեն ուսուցիչները կամ էլ խոսելիս դրական են արտահայտվում:
Այս մարդիկ չեն հասկանում, որ բոլոր ուսուցիչները կախման մեջ են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից, որը ոչ կոչում, ոչ տարիք, ոչ էլ աշխատանքային փորձ չի հարգում: Ուսուցիչները ենթականեր են և ակամայից Արայիկ Հարությունյանի կամակատարները, որոնք իրենց աշխատանքը չկորցնելու մասին են մտածում:
Մյուս կողմից էլ կարելի է կարծել, թե կրթական չափորոշիչներն այդքան էլ վատը չեն, քանի որ բողոքավորների շարքում չեն դպրոցների հետ աշխատող միջազգային և տեղական դոնոր կազմակերպությունները: Սակայն այստեղ էլ պետք է հաշվի առնեք մի շարք կարևոր հանգամանքներ: Միջազգային կազմակերպությունները չեն, որ պիտի հոգան և պաշտպանեն մեր ազգային և հոգևոր նկարագիրը և ընդհակառակը` շատ բաներ հենց նրանց սրտով է և նպաստում է Հայաստանի ձուլմանն ու գլոբալիզացիային: Այսինքն ամեն ինչ մի բան էլ նրանց հավանությանն է կարող արժանանալ և ոչ թե պարսավանքին: Նրանք ևս դրածոներ են, որոնք զուտ իրենց նեղ սեփական շահն են պաշտպանում ու առաջ տալիս:
Դպրոցների հետ աշխատող տեղական կազմակերպությունները նույնպես, ուսուցիչների նման շատ հաճախ կախված են ԿԳՄՍ նախարարից և չեն կարող խոսել նրա դեմ, քանի որ կարող է հայտնվեն «սև ցուցակում»: Իսկ մյուս կողմից էլ նրանք կաշկանդված են իրենց բարերարների և ֆինանսավորողների հետաքրքրություններով ու կամքով, անձինք և կազմակերպություններ, որոնք ևս շատ հաճախ արտասահմանցիներ են կամ օտարերկրյա գլոբալիստական կազմակերպություններ:
Օրինակ` դպրոցների հետ աշխատող և Հայաստանի ու Արցախի շրջաններին անհրաժեշտ ուսուցիչներ գործուղելու ուղղությամբ աշխատող «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի կարկառուն աջակից-հովանավորներից մեկը ոչ ավել և ոչ պակաս ամերիկահայ ռոքեր Սերժ Թանկյանն է, մի մարդ, ով հատնի է միասեռականներին աջակցությամբ, ով 2018-ի օգոստոսին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, սատարելով Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում եղած վեճի ժամանակ կանանց կողմից ծեծված տրանսգենդեռներին, գրելով. «Այսպիսի հարվածն անընդունելի է որտեղ էլ, որ լինի: Հայաստանում ԼԳՏԲ հարցերի շուրջ արդարություն պետք է հաստատվի՝ հիմնված լուրջ գիտելիքների վրա»:
Այսքանից հետո ի՞նչ եք կարծում, ո՞վ պիտի պաշտպանի ձեր ազգային-հոգևոր և բարոյական արժեհամակարգն ու ընտանիքը, եթե ոչ դուք: