ՀՅԴ Հայ դատի գրասենյակները քսանչորժամյա ռեժիմով իրականացնում են Հայաստանի արտաքին շահերի պաշտպանության ազգանվեր գործունեությունը․ Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն երկու օր է` ՀՅԴ Հայ դատի գրասենյակները քսանչորժամյա ռեժիմով իրականացնում են Հայաստանի արտաքին շահերի պաշտպանության ազգանվեր գործունեությունը։

Մասնավորապես.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը մի քանի հայտարարություններով Եվրոպական Միության ղեկավար կառույցների, Եվրոպայի Խորհրդի, Եվրանեսթի և վերջիններիս խորհրդարանական վեհաժողովների ուշադրությունն է հրավիրել ստեղծված իրավիճակին` իբրև Եվրոպական Միության քաղաքացիներից կազմված միավոր պահանջել համապատասխան արձագանք։

ՀՅԴ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական իշխանության մարմինների ուշադրությունն է հրավիրել ստեղծված իրավիճակին։ Գրասենյակը մեծ ակտիվությամբ ամերիկյան հասարակությանն ու իշխանություններին ներկայացնում է օբյեկտիվ տեղեկատվություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ամերիկացի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում սենատորներ և կոնգրեսականներ, արդեն իսկ իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին։

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը պաշտոնական գրությամբ դիմել է երկրի արտգործնախարար Ֆ․Պ․ Շամպայնին՝ կոչ անելով նրան ամբողջապես դատապարտել ադրբեջանական ագրեսիան և սատարում հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը աշխարհի առավել քան 30 երկրում լծվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության պետական ու ազգային շահը ամենատարբեր մակարդակներում սպասարկելու աշխատանքների։

Այս ընթացքում, Հայ դատի պատասխանատուները նաև միջանձնային հանդիպումներ են ունենում, որոնք սովորաբար չեն լուսաբանվում։
Ես հիշատակեցի միայն Բրյուսելի, Վաշինգտոնի և Օտտավայի գրասենյակների աշխատանքները, սակայն մեր բոլոր հանձնախմբերն ու գրասենյակներն ամենօրյա հևքի մեջ են։

Վարձքներդ կատար, սիրելի ընկերներ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով