Հուլիսի 31-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողով

Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հուլիսի 31-ին տեղի կունենա դատավորների հերթական ընդհանուր ժողով․

«Հարգելի դատավորներ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարությամբ լիազորված եմ տեղեկացնել, որ Վճռաբեկ դատարանի նախագահի հուլիսի 9-ի հրամանի համաձայն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը,
2020 թվականի հուլիսի 31-ին, ժամը 11:30-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (հասցե՝ ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1-ին շենք):

Ինտերնետ կապի տեխնիկական խոտանի պատճառով Դատական իշխանության պաշտոնական կայքը ժամանակավորապես չի գործում: Կապի կարգավորումից հետո տեղեկությունը կհրապարակվի նաև պաշտոնական կայքում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով