Հուլիսի 30-ին գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երևանում, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում և Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 30-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 15 փողոցի թիվ 5 և 9 բազմաբնակարան շենքերի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն` Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի, ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն` Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով