Հրդեհ` Մասիս քաղաքում. տուժածներ չկան

Հուլիսի 1-ին, ժամը 16։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 7-րդ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել` 16:31-ին: Տան ներսում այրվել են 1 բազմոց, 2 պահարան, բակում՝ մոտ 2 խմ փայտյա կառուցատարր, մոտ 2000 քմ խոտածածկույթ և վնասվել է 1 մետաղապլաստե պատուհան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով