Հիմա նայեք Ալեն Սիմոնյանի անբարոյականության աստիճանը

Հիմա նայեք Ալեն Սիմոնյանի անբարոյականության աստիճանը։ 2016 ապրիլյանի ժամանակ նա տեղադրում էր Հայոց բանակի իբր ողբալի վիճակի մասին տեղեկություններ, վերցնելով դրանք նույն haqqin.az կայքից, որով հետև այն ժամանակ իրենց քաղաքական շահը դա էր թելադրում։ Ու բոլոր այդ կեղծ լուրերը հերքվեցին ոչ միայն հենց 2016 թվականին, այլ նաև իրենց խայտառակ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում։ Իսկ այսօր նա անամոթաբար անում է նույնը, բայց այլ դիտանկյունից, որովհետև այսօր իրենց քաղաքական շահը սա է թելադրում։ Փաստորեն Ալեն ՍԻմոնյանի ու haqqin.az-ի սերը (բայց չգիտեմ, փոխադարձ է, թե ոչ) չի մարում․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի գիտություն Ալեն ՍԻմոնյանին և օրվա իշխանության այլ ներկայացուցիչներին՝ Հայոց փառապանձ բանակը թե 2016 և թե դրանից հետո, այդ թվում այսօր, կատարում է իր առջև դրված խնդիրները ու դա ձեր իշխանության լինելու հետ ոչ մի կապ չունի։

Սրբուհի  Առաքելյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով