ՀՀ-ում հրդեհավտանգ իրավիճակ է. ԱԻՆ-ը հորդորում է զգոն լինել. այս տարվա 1-ին կիսամյակում երկրի բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ

2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ, որից 329-ը Երևանում, 1140-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 185 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 2046 հա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 2104 հրդեհ, որից 774-ը Երևանում, 1330-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 551 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 3694 հա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը՝ անցանկալի, երբեմն էլ անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով, Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով