Հերթական շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող գործն է.Արթուր Վանեցյան

«Ինձ ԱԱԾ էին հրավիրել մի անհեթեթ գործի շրջանակում, որևէ կարգավիճակ չունեմ, նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրվել եմ բացատրություն տալու համար:Ուզում եմ նշել, որ որևէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը՝ այցելել եմ և հրաժարվել եմ բացատրություն ներկայացնել»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ-ից դուրս գալուց հետո:

Իրականում ոչնչի մասին է այս գործը. «Հերթական շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող գործն է: Վերջին 8 ամիսների ընթացքում իշխանություններն ամեն կերպ փորձում են իմ նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը: Այն մեղադրանքները, որ հնչեցրել են իմ հասցեին, որևէ մեկը չի հաստատվել, որևի մեկի հաստատումը չի ստացվել, և ինչպես նրանք, այսպես էլ այս «մեղադրանքը», իմ կարծիքով, հօդս է ցնդելու»,-ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ներկայացնելով գործի մանսրամասները՝ Վանեցյանը հայտնեց. «2018 թվականին աշխատանքի է վերականգնվել մեր նախկին աշխատակիցներից մեկը, ով, ըստ ԱԱԾ  մեկնաբանության, իրավունք չուներ այդ պաշտոնին վերականգնվել, բայց երևի օրենքի ընթերցման և հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն ոչ թե ԱԱԾ աշխատակիցները կամ քննիչները, այլ ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև այսօրվա ԱԱԾ գործող տնօրենը, որովհետև եթե օրենքը կարդային հստակ և մինչև վերջ, կհասկանային, որ որևէ օրենքի խախտում չի եղել»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով