Հերթական անգամ ՀՀ-ն հայտնվեց սև ցուցակում,Փաշինյանի «փայլուն»կառավարման արդյունքում

Բոլորդ էլ կհիշեք,երբ մի որոշ ժամանակ առաջ Նիկոլենք իրար հերթ չտալով,գլուխ էին գովում թե բա 50€-ով կարող եք գնալ Իտալիա սուրճ խմել ու վերադառնալ:Ու ոմանք էլ ականջներին լափշա կախած ուրախանում էին:Բա էդ դեպքում հիմա ինչու՞ Նիկոլը կամ իր կամակատար տղաներն ու աղջիկները չեն հայտարարում,որ լափշեն ականջներին դրած մարդիկ իմանան,որ այդ նույն Իտալիան արգելք է դրել 13 երկրներից`որի թվում է նաև Հայաստանից ժամանող մարդկանց մուտքը իր երկիր և գիտե՞ք որն է պատճառը,ասեմ`որ չեն ցանկանում իրենց ամբողջ արածը մեկ վարկյանում հօդս ցնդի,իսկ այդ երկրները այսօր խիստ ռիսկային գոտում են վարակի տեսանկյունից,ավելին այս ինֆորմացիան տարածել է REUTERS պարբերականը:

Բայց դե մենք հո հասկանում ենք,որ այդ 50€-ոց հեքիաթը բավականաչափ խոչընդոտներ ունի և համոզված եմ,որ վերջում պարզվելու է,որ սա հերթական մուտիտն է եղել,դրա մասին մի փոքր ավելի ուշ:Այստեղ ուշագրավը այն է,որ այս բանից անտեղյակների պատճառով մեր երկիրը հայտնվում է գրեթե բոլոր սև ցուցակներում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով