Հայաստանում ներդրումներ են կատարել առաջին հերթին հենց Ռ. Քոչարյանի հետ ձևավորած անձնական բարձր վստահելի հարաբերությունների շնորհիվ.Գարեգին Պետրոսյան

Հայաստանի տնտեսությունը առողջացնելու համար տարբեր մասնագետներ նշում են 3.5-4 մլդ դոլլարի նոր ներդրումներ ներգրավելու անհրաժեշտության մասին: Վերջին 2 տարիների պրակտիկան ցույց տվեց, որ երկիր ներդրումներ բերելու համար կարևոր է ոչ այնքան ֆորմալ, որքան ոչ ֆորմալ գործոնը, անձի և նրա հանդեպ առկա վստահության գործոնը: Ներդրումների հետ կապված Փաշինյանի խոստումների չիրականացումը մի կողմից նրա անհավասարակշիռ վարքագծի, մյուս կողմից վստահության և արժանահավատության բացակայության հետ էր ապված՝ թե հենց նրա անձի և թե՛ <<հեղափոխություն>> հռչակված գործընթացի նկատմամբ:

Հայաստանն այսօր կանգնած է տնտեսական կոլապսի շեմին, վաղը լինելու է շատ ավելի դժվար, եթե արդյունավետ տնտեսական միջամտությունն ուշանա: Ովքե՞ր կարող են ստանձնել տնտեսության առողջացման առաքելությունը, առաջադրել առանձին որոլտների և համալիր ենթակառուցվածքների զարգացման ծրագիր և տեսլական, սեփական անձով վստահելի երաշխավոր հանդիսանալ ներդրումների ներգրավման և արդյունավետ կառավարման հարցերում: Կարծում եմ շատ սահմանափակ թվով մարդիկ, նախ և առաջ երրորդ նախագահ Ռ. Քոչարյանը, եթե նկատի ունենանք կարևոր մի քանի հանգամանք.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Օտարերկրյա ներդրումների համար Հայաստանը տարբեր պատճառներով չունի բավարար գրավչություն: Այդ է պատճառը, մշտապես գերակշիռ է եղել ռուսական կապիտալի ներկայությունը: Սա նշանակում է, որ հետագայում ևս ներդրումների ներգրավման ցանկալի աճ հնարավոր է լինելու ապահովվել նորից ռուսական կապիտալի հաշվին: Ո՞վ կարող է այս պրոցեսին արդյունավետություն հաղորդել, եթե ոչ Ռ. Քոչարյանը:

2. Որքան էլ փորձեն հակառակ պնդումներ կատարել, խոշոր ներդրումը Ռուսաստանի համար նախ և առաջ քաղաքկան գործոն է: Վերջին երկու տարիներին հենց սրա ականատեսն ենք, երբ քաղաքական հարաբերություններում առկա լարվածության պատճառով ռուսական կապիտալ ներդրումները պատմական մինիմում են գրանցել: Ո՞վ կարող է թոթափել քաղաքական լարվածությունը և զարգացող դինամիկա հաղորդել հայ-ռուսական հարաբերություններին, եթե ոչ Ռ. Քոչարյանը:

3. Տարիներ շարունակ Ռ. Քոչարյանը, որպես անկախ տնօրեն, ընդգրկված է ռուսական «Սիստեմա» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի կազմում, ինչը վկայությունն է ներդրումային քաղաքականության արդյունավետ կառավարման հարցում նրա ունեցած գնահատելի որակի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետք չէ, ի վերջո, մոռանալ նաև Ռ. Քոչարյանի՝ հավասարակշիռ և վստահելի գործընկերոջ համբավը: Ժամանակին սփյուռքի նշանավոր հայ գործարարները, որոնց թվում Քրքորյանը, Էռնեկյանը և ուրիշներ, Հայաստանում ներդրումներ են կատարել առաջին հերթին հենց Ռ. Քոչարյանի հետ ձևավորած անձնական բարձր վստահելի հարաբերությունների շնորհիվ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով