Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 28 606 է, մահվան դեպքերինը՝ 642

Հայաստանում հուլիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 28 606-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 484 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հուլիսի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 158 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 642-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16 140, փաստացի բուժվողներինը՝ 11 824 (մեկ օրում ավելացել է 493-ով): Մեկ օրում թեստավորվել է 2437 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 122 682 քաղաքացի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով