Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 593, մահվան՝ 10 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 593 նոր դեպք, ապաքինվել է ևս 473 մարդ:

Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 153 է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով