«Հայաստանի վարչապետն Ադրբեջանին 7 պայման է ներկայացրել, որոնցից և ոչ մեկն Ադրբեջանի համար ընդունելի չէ». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը՝ մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշմանն ու 7 կետերին: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:

Ալիևը նշել է, որ Հայաստանի վարչապետն Ադրբեջանին 7 պայման է ներկայացրել, «որոնցից և ոչ մեկը Ադրբեջանի համար ընդունելի չէ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանի նախագահը նշել է, որ հայկական կողմի ներկայացրած պահանջներից մեկն այն է, որ Ադրբեջանը բանակցություններ վարի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ: Ալիևը նշել է, որ այս պայմանն անընդունելի է, քանի որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գոյություն չունի, ոչ ոք այդպիսի պետություն չի ճանաչում, Հայաստանն էլ, եթե խիզախությունը բավարարում է, թող ճանաչի, եթե ոչ, ապա վախենում է»:

Ադրբեջանի նախագահը նշել է, թե «Հայաստանը, անընդունելի պայմաններ ներկայացնելով, ոչնչացնում է բանակցային գործընթացը և փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը, մենք մերժում ենք բոլոր այդ պայմանները և այդ թուղթը նետում ենք աղբամանը»:

Ալիևը նշել է, որ «եթե հայկական զինված ուժերը չլքեն Ղարաբաղը, խաղաղություն չի լինի, չի կարող խաղաղություն լինել այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստան է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ընդդեմ հայկական 7 պայմանի` նա մեկ պայման է առաջ բերում, այն է` «հայկական զինված ուժերը պետք է լքեն Ղարաբաղը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության և ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով