Հայ-ռուսական հարաբերությունների բովանդակային վատթարացումն այլևս որևէ կերպ չի էլ թաքցվում.Գարեգին Պետրոսյան

Հայ-ռուսական հարաբերությունների բովանդակային վատթարացումն այլևս որևէ կերպ չի էլ թաքցվում: Եվ սա մի իրողություն է, որի հետևանքները լուրջ և ցավոտ են լինելու Հայաստանի համար: Սա պետք է ընդունել ի գիտություն: Եթե Փաշինյանին ու իր պես ևս մի քանի տասնյակ անհեթեթների թվում է Իրանի և հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունները գերլարման հասցնելով հնարավոր է լինելու Թուրքիայի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հաշվին գոյատևել (զարգացման մասին անգամ ծիծաղելի է խոսել), կործանարար մոլորության մեջ են: Ռուսաստանի հետ հարաբերություններին հենց այնպես չէ, որ տրված է ռազմավարական բովանդակություն: Դրանք կենսական են մի շարք կարևոր առումներով.

1. Իրան- Հայաստան-Ռուսաստան առանցքն է, որ զսպող գործոն է հանդիսանում պանթուրքիզմի ծավալման ճանապարհին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Ռուսաստանում ապրում և աշխատում է նույնքան հայ, որքան ապրում և աշխատում են Հայաստանում: Հայաստան եկող մասնավոր տրասֆերտների գերակշիռ մասը գալիս է ռուսական աշխատաշուկայից:

3. Արտաքին կապիտալ ներդրումների առումով անկախությունից ի վեր Ռուսաստանն է եղել անմրցելի առաջատարը: Հայաստանը սպառման շուկայի փոքր ծավալներով և արտաքին շուկաների հետ կոմունիկացիոն ենթակառուցվածքների բացակայությամբ պայմանավորված գրավիչ չէ օտարեկրյա ներդրումների համար: Սրան մենք ականատես եղանք վերջին երկու տարիներին, չնայած <<հեղափոխական>> հարթակից Փաշինյանի հակառակ հավաստիացումներին:

4. ԵԱՏՄ-ի շրջանակներում հարաբերությունները, որոնք մի կողմից թույլ չեն տալիս մեկուսանալու տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից, մյուս կողմից ստեղծում են սպառման շուկայի լայն հնարավորություն տնտեսության և հատկապես՝ գյուղատնտեսության զարգացման համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

5. Հարաբերությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, որը տարածաշրջանային անվտանգության ռազմաքաղաքական կարևորագույն բաղադրիչն է: ՀԱՊԿ-ի անդամակցությունը հնարավորություն է արտոնյալ պայմաններով շարունակ արդիականացնելու բանակին մատակարարվող սպառազինությունն ու ռազմական տեխնիկան:

6. Ռուսաստանի աճող դերակատարությունը արցախյան կարգավորման գործընթացում:
Ապրիլյան քառօրյայում ռուսական <<դավադիր ներայության մասին>> որքան էլ անհեթեթ պատմումներ մեկնեն, իրականությունը մնում է այն, որ քանի կան կողմերի հետ արդյունավետ փոխհարաբերություններ, կոնֆլիկտին սահմանակից Ռուսաստանի համար ամենավատ ստատուս-քվոն լինելու է շատ ավելի ցանկալի, քան ռազմական գործողություններով դրա փոփոխումը:

7. Էներգետիկ և պարենային անվտանգությունը:

Ի վերջո, Հայ ժողովրդի վերջին 200 տարիների պատմության վերելքի շրջանները բոլոր առումներով կապված են տարբեր ձևաչափերով հայ-ռուսական արդյունավետ հարաբերությունների վրա: Սա անհերքելի իրողություն է: Անհերքելի է և այն, որ տարբեր առումներով հայ-ռուսական հարաբերությունների սառեցումն ու վատթարացումը ծանր, երբեմն նույնիսկ անդառնալի են եղել հայ ժողովրդի համար:
Ու քանի բանը բանից չի անցել, քանի դեռ մի քանի
ավանտյուրիստներ հանուն իրենց իշխանավարումը երարացնելու ամբողջությամբ չեն կազմաքանդել հայ-ռուսական հարաբերությունները, լուծումը արկածախնդիր խաբեբաներին օր առաջ հեռացնելն է իշխանությունից, որպեսզի հետո մի հարյուր տարի էլ ստիպված չլինենք կրկնել՝ <<ռուսները գյոզալ Արարատը վերցրեցին ու տվեցին թուրքերին>>:

Քաղաքագետ  Գարեգին  Պետրոսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով