Գանձաքար գյուղում 21-ամյա երիտասարդին դանակահարելու կասկածանքով մեկ այլ երիտասարդ է ձերբակալվել

Ոստիկանության Իջևանի բաժնում հուլիսի 3-ին՝ ժամը 03.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «փայծաղի պատռվածք` դանակահարությունից» ախտորոշմամբ Գանձաքար գյուղից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տուժածն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 3-ին՝ ժամը 1-ի սահմաններում, Գանձաքար գյուղի դպրոցի հարակից տարածքում վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է նույն գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ։ Իջևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա կամավոր ներկայացել է ոստիկանության Իջևանի բաժին, ներկայացվել Տավուշի մարզային քննչական վարչություն և տվել է խոստովանական ցուցմունք: Երիտասարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով