Դիմում եմ ընդդիմադիր դաշտում գործող բոլոր կուսակցություններին.Արա Վարդանյան

Հարգելի ընկերներ, հաշվի առնելով Սահմանադրական Դատարանի շուրջ վերջին մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, կոչ եմ անում բոլորիդ համատեղ ստորագրել հայտարարություն հետևյալի մասին.

Մենք ներքոստորագրյալներս, սույնով հայտարարում ենք, որ մեզանից յուրաքանչյուրի իշխանության գալու դեպքում, առ ոչինչ են ճանաչվելու Սահմանադրական Դատարանի անդամների նկատմամբ իրականացված հակասահմանադրական փոփոխությունները և նաև չեղարկվելու են արդյունքում ձևավորված Սահմանադրական Դատարանի կողմից կայացրած բոլոր վճիռները։ Այս հակասահմանադրական գործընթացի բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ հայտարարությունը պետք է ուղարկվի ՀՀ-ում գործող բոլոր դեսպաններին, միջազգային կառույցների ղեկավարներին, ինչպես նաև այլ գործընկերներին։ Նրանք պետք է գիտակցեն, որ այս Սահմանադրական Դատարանի կողմից վավերացված բոլոր որոշումները շուտով չեղարկվելու են։

Սա շատ պարզ և գործնական քայլ է։ Դե ձեզ տեսնեմ…

Արա  Վարդանյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով