Դիմակ կրելու իմպերատիվ պահանջ պարետատան կողմից լրատվական գործունեության համար չկա

Այսօր դիմակակրության պատրվակով իշխանությունները ոստիկանություն են մցրել երկու հեռուստաընկերություններ՝ առավոտյան Արմնյուզ, իսկ հիմա` 5-րդ ալիք:

Հիշեցնեմ, որ դիմակ կրելու իմպերատիվ պահանջ պարետատան կողմից լրատվական գործունեության համար չկա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նման պրիմիտիվ գործիքակազմով, բայց ազատ խոսքը լռեցնելու անթաքույց մղումներով է փորձում փակել ընդդիմախոսների բերանն այսօրվա իշխանությունը:

Կսպասեմ նաև իրավապատպան և լրագրողական հանրույթի արձագանքներին:

Իմ համերաշխությունն ու սատարումն եմ հայտնում ոստիկանական դիմակառեյդերի ենթարկված հեռուստաընկերությունների անձնակազմերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արմեն   Աշոտյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով