Դեռ «ջախջախելու» շատ «թշնամիներ» կան. այս իշխանությունների և բոլշևիկների նմանությունները.«Առավոտ»

Ավելի քան երկու տարի իշխանության և նրա կողմնակիցների շուրթերից ես լսում եմ. «Հին համակարգը դիմադրում է, հակաժողովրդական, հակահեղափոխական տարրերը դեռևս չեն ջախջախվել»: Քանի որ կյանքիս առաջին 30 տարիների ընթացքում ես ապրում էի Խորհրդային միությունում, ես, իմ հասակակիցների նման, ուսումնասիրում էի այդ երկրի պատմությունը: Իրականում ոչ միայն ստիպված էի դա անել, այլեւ դա ինձ հետաքրքիր էր, եւ հիմա էլ, հա­վանաբար, այդ պատմությունը չի կորցրել արդիակա­նությունը, քանի որ այսօրվա Հայաստանում ապրող մարդիկ կա՛մ անձամբ ապրել են այդ ժամանակաշր­ջանում, կա՜մ ապրածների ժառանգներն են:

Եվ ահա այդ պատմությունից մենք գիտենք, որ բոլշեւիկներն իրենց իշխանության առաջին 20-25 տա­րիների ընթացքում նույնպես կարծում էին [կամ ձեւ էին անում, թե կարծում են], որ կա ներքին դիմադ­րություն, որը պետք է կոտրել ամենադաժան միջոց­ներով: Ովքե՞ր էին դիմադրողները՝ «բուրժույները», «կուլակները», հեղափոխության արժեքների հանդեպ կասկածելի դիրքորոշում ունեցող հոգեւորականները, մտավորականները, պրոֆեսիոնալ զինվորականները: Բոլոր այդ խմբերի ներկայացուցիչները բնութագրվում էին որպես «недобитая контра»՝ «վերջնականապես չջախջախված հակա»-ներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջ խնդիրն այն է, որ այդ բոլոր «անբարեհույս տարրերին» ոչնչացնելուց հետո բոլշեւիկները դարձյալ պնդում էին, որ ներքին դիմադրությունը եւ դա­վադրությունները շարունակվում են: Իսկ ովքե՞ր էին այդ դեպքում «դավեր նյութում», բնականաբար, յուրա­յինները՝ այն մարդիկ, որոնց հետ միասին ջախջա­խում էին «նախկին հանցավոր»՝ ցարական ռեժիմի ներկայացուցիչներին: Նրանք, պարզվում է, սկզբից, ճիշտ է, հեղափոխական էին, իսկ հետո «դավաճանե­ցին հեղափոխական արժեքներին»: Կառավարման այս ձեւը մշտապես ենթադրում է «դիվերսանտների», «սաբոտաժնիկների», «համաշխարհային իմպերիալիզ­մի գործակալների», «5-րդ շարասյան» եւ այլ ներքին թշնամիների առկայությունը:

Նրանց դեմ պայքարելու համար անհրաժեշտ էին «նոր մտածելակերպ» ունեցող մարդիկ, եւ նրանց դաստիարակելու նպատակով մշտական հարձակումների էին ենթարկվում հասարակական երկու հիմնա­կան ինստիտուտները՝ եկեղեցին եւ ընտանիքը [դրա մասին ավելի մանրամասն՝ մեկ ուրիշ անգամ]: Ինչ­պե՞ս այդ ամենն ավարտվեց: Հայրենական մեծ պա­տերազմի ժամանակ Ստալինը հասկացավ, որ մար­դիկ իրենց հողը չեն կարող պաշտպանել «հեղափո­խական գաղափարներով», որ նրանց պետք է հիմնա­վոր մոտիվացիա, որը տալիս են միայն ավանդա­կան, պահպանողական արժեքները: Հենց այդ ժամա­նակ իշխանությունը սկսեց «ժեստեր անել» եկեղեցու, այն թվում՝ Մայր աթոռի եւ մեր Սփյուռքի ուղղու­թյամբ:

Իհարկե, մենք հիմա ապրում ենք բոլորովին այլ պայմաններում, եւ բռնապետությունն էլ մեզ, բնակա­նաբար, չի սպառնում: Բայց որոշակի օրինաչափու­թյուններ, այնուամենայնիվ, կրկնվում են: Հիմա էլ ենք մենք լսում՝ «ահա, ընտրություններն ավարտվեն, ահա, սրան կամ նրան կնստեցնենք, ահա այս կամ այն ուժը պատմության աղբանոց կուղարկենք, ահա Սահմանադրական դատարանը կցրենք… եւ կսկսվի նոր երջանիկ կյանքը»: Բայց ամեն մի փուլից հետո «պարզվում է», որ ներքին թշնամիներ եւ դավադիր­ներ, այնուամենայնիվ, կան: Ինչպե՞ս է դա ավարտ­վելու: Առաջարկում եմ ընթերցողներիս խոսել դրա մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով