Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայից Հայաստան ժամանած խմբում ընդգրկված ռազմական մասնագետներին։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը և հատկապես պաշտպանության նախարարությանը Հայաստանին տրամադրվող աջակցության համար՝ ընդգծելով ռազմական մասնագետների անձնազոհ աշխատանքը այս դժվարին իրավիճակում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով