Դատախազության աշխատողի օրվա առթիվ ՀՀ Դատախազության մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական և գերատեսչական պարգևների

ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի միջնորդության հիման վրա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ․ հունիսի 30-ի հրամանագրերով ՀՀ դատախազության մի շարք ներկայացուցիչներ արժանացել են պետական պարգևների և դասային աստիճանների։ Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը:

Մասնավորապես ՀՀ Նախագահի հրամանագրով օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար «Մխիթար Գոշ» մեդալով են պարգատրվել՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

• ՀՀ գլխավոր դատախազության՝ Հատուկ քննչական ծառայության վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը,

• ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանը,

• ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ․ հունիսի 30-ի հրամանագրով ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից՝ աշխատանքային պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար շնորհակալագրերի են արժանացել՝

• ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը,

• Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանը,

• Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։
ՀՀ դատախազության մի շարք աշխատակիցներ արժանացել են գերատեսչական պարգևների։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով