Դատական համակարգի ներկայացուցիչների շուրջ ուշագրավ բացահայտումներ են սպասվում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում դատական համակարգի ներկայացուցիչների շուրջ ուշագրավ բացահայտումներ են սպասվում: Բանն այն է, որ վերջերս դատավորների մասին իրար հետեւից նոր բացահայտումներ են լինում, եւ, մեր տեղեկություններով, շղթան շարունակական է լինելու: Ինչպես հայտնի է, այժմ լուրջ իրավիճակ է տիրում Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի եւ Գեւորգ Նարինյանի շուրջ, վերջինս էլ կալանավորված է: Եվ սա էլ դեռ ամենը չէ. նախօրեին հայտարարություն էր տարածել Ազգային անվտանգու­թյան ծառայությունը եւ հայտնել, որ բացահայտվել են դատական դեպարտամենտի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից վատնման եղանա­կով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Սա եւս դատական համակարգի ներ­կայացուցիչների հանդեպ սկսված գործընթացների շարունակությունն է: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով դատավորները հայտնվել են իրա- վապահ համակարգի թիրախում, բոլորի նկատմամբ լուրջ գործողություններ են իրականացվում, հսկողության տակ են անգամ նրանց հեռախոսային խոսակցություններն ու հանդիպումները: Եվ հենց դա է պատճառը, որ հենց իրենք՝ դատական համակարգի ներկայացուցիչները, նոր բացահայտում­ների են սպասում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով