Դարձյալ պայթեցվում է «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը. ուղիղ Tert.am

Շարունակվում են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման աշխատանքները։

Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 11։30-ից մինչև 12։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում սահմանափակվել են ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն։

Նշենք, որ նախորդ պայթյունի արդյունքում շենքը չփլվեց։

Մանրամասն Tert.am-ի  տեսանյութում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով