Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82մմ տրամաչափի ականանետից 7, 120մմ ականանետից 3 արկ

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է սրել իրավիճակը:

Հակառակորդի կողմից հրետակոծությունների ու հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման պարբերականությունը նվազել է։ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82մմ տրամաչափի ականանետից յոթ, 120մմ ականանետից 3 արկ։ Վնասվել են բնակելի տներ: Տուժածներ չկան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը սահմանագոտում։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով