«Բռնապետության սկիզբը Նիկոլն արձանագրել է իշխանության զավթմամբ, օրենսդրի բռնագրավմամբ ու շարունակում է հիմա».Աննա Մկրտչյան

Մենք դեռ ճանապարհի կեսին ենք

Բռնապետության սկիզբը Նիկոլն արձանագրել է իշխանության զավթմամբ, օրենսդրի բռնագրավմամբ ու
շարունակում է հիմա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում ոստիկանության ներխուժում միանգամից մի քանի լրատվամիջոցներ, որոնք հանդգնում են Նիկոլի անունով չերդվել ամեն երրորդ բառն արտաբերելուց։

Նիկոլահպատակ ոստիկանությունն արդեն խոչընդոտում է արդարադատության իրականացմանը։ Սահմանադրական դատարանի դատավորներն այլևս առանց Նիկոլի դաբրոյի չեն էլ կարող ազատ տեղաշարժվել։

Շարունակում է Հայաստանը քանդել եկեղեցու պատմության առարկան վերացնելով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստացի, բոլոր ուղղություններով Նիկոլը գնում է առաջ՝ կործանելով արդարադատությունը, արժեհամակարգն ու ազատությունները։

Բայց, սա վերջը չէ։

Չմտածեք, որ վատագույնն է սա:
Չմտածեք, որ Նիկոլն ավելիին ընդունակ չէ։
Չմտածեք, որ այս փուլում կանգ կառնի։

Ո՛չ, ինքը դեռ ճանապարհի կեսին է։
Ինքը դեռ մեզ էլի է փորձելու գցել, տանել զրոյից մինչև մինուս անվերջություն։

Չնայած, ինչ ուզում եք այն էլ մտածեք։
Միևնույն է իրականությունը գալու է անկախ ամեն ինչից ու թակելու է բոլորի դռները։

Հ.Գ. Նիկոլը Հայաստանը չէ, իսկ Հայաստանն այս ամենից դուրս է գալու՝ առանց Նիկոլի։

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր  Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով