Բարձրացվող գույքահարկի թիրախում ոչ թե դղյակներն են, այլ սովորական բնակարաններն ու շինությունները

Վերջին շաբաթների ընթացքում գույքահարկի բարձրացման շուրջ մեծ աղմուկ է բարձրացվել: Աղմկողների մի մասը արդարացիորեն դժգոհում են հարկման նոր սանդղակից, իսկ մյուս մասը՝ իրենց կարծիքով արդարացիորեն համարում են, որ գույքահարկ բարձրացնելը ճիշտ է: Այստեղ կարևոր է նշել, որ գույքահարկի նոր դրույքների դեմ հատկապես դժգոհում է մարդկանց մի խումբ, որը դեռ երկու տարի առաջ հեղափոխական տենդից սթափ մտածելու ունակությունը կորցրել էր և խելակորույս պաշտպանում էր կեղծ օրակարգ ունեցող իշխանազավթումը:
Հիմա անդրադառնանք օրվա իշխանության և մերձիշխանական զանազան օղակների կողմից այս հարցի վերաբերյալ դրսևորվող ցինիզմին: Սկսենք նրանից, երբ Փաշինյանը խոսում էր այդ գույքահարկի մասին նա դարձյալ դիմել էր թվային աճպարարության, ինչպես որ նա անում է արդեն երկու տարի: Տարօրինակ հաշվարկների վրա հիմնվելով՝ նա պնդում է, որ դղյակներ կան, որոնց սեփականատերերն այսօր տարեկան 800 000 գույքահարկ են վճարում, բայց այս օրենքի փոփոխությունների ընդունման արդյունքում կվճարեն տարեկան 15 միլիոն դրամ:
Եվ այս սուտը լսելուց, Փաշինյանի հաշվարկով, սովորական քաղաքացու ուղեղում դարձյալ կարթնանա էյֆորիան: Բայց իրականում Փաշինյանը թերագնահատում է շարքային քաղաքացուն, որը ֆինանսական սուղ պայմաններում շատ լավ է տիրապետում թվաբանական հաշվարկներ անելու հմտությանը և կարող է հեշտությամբ հաշվել, որ օրինակ 200 միլիոն դրամ (շուրջ 410 000 ԱՄՆ դոլար) արժեք ունեցող շքեղ առանձնատան տարեկան գույքահարկը շինությունների գույքահարկող հարկման գործող սանդղակով կազմում է շուրջ 1 727 000 դրամ (127 100 40 միլիոն դրամ արժեցող հույքի դիմաց գումարած 40 մլն դրամը գերազանցող արժեքի 1.0 տոկոսը), իսկ նոր սանդղակով կկազմի 1 223 500 դրամ (423 500 դրամ 120 միլիոն դրամից ավելի արժեցող գույսի համար գումարած 120 միլիոն հարկման բազան գերազանցող արժեքի 1 տոկոսը):
Ստացվում է, որ նոր գույքահարկը հատկլապես շքեղ առանձնատների համար ոչ միայն չի լինում 15 միլիոն դրամ, այլ նաև նվազում է: Փաշինյանի այս տիեզերական սուտը թողնենք մի կողմ: Անդրադառնանք այն հանգամանքին, որ նոր կարգավորումներով գույքը գնահատվելու է շուկայական գնով: Այսինքն, օրինակ նախկինում 0 դրույքաչափով հարկվող մեկսենյականոց բնակարանների մեծ մասի արժեքը կանցնի 10 միլիոն դրամը: Ուստի այդպիսի բնակարանների երջանիկ տերերը, որոնց թիվը տարբեր գնահատականներով անցնում է 275 հազարը, կվճարեն 5000 դրամ գումարած 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը: Նույնիսկ եթե հաշվենք 5000 դրամով, տարեկան բնակչությունից կքերվի 1 միլիարդ 375 միլիոն դրամ գումար: Եվ դա միայն մեկսենյականոց բնակարաններից:
Հետևությունները թողնում ենք ձեզ: Արժե նաև անդրադառնալ իշխանական տարբեր օղակների ներկայացուցիչների կողմից հնչեցվող լկտի առաջարկներին: Երբ խոսքը գնում է Երևանի կենտրոնում միայնակ ապրող պապիկ-տատիկների մասին, օրվա իշխանության կառկառուն ներկայացուցիչները խորհուրդ են տալիս կտակել կամ այլ կերպ փոխանցել թանկարժեք գույքը թոռնիկներրին, որպեսզի հարկային բեռը ընկնի երիտասարդների ուսերին: Կարելի է մտածել, որ երիտասարդ սերունդը ֆինանսապես շատ լավ վիճակում է գտնվում, հատկապես արդեն սկսվող տնտեսական խորը ճգնաժամի պայմաններում:
Մեկ այլ իշխանավոր առաջ է քաշում այն գաղափարը, որ կենտրոնում ապրելը պետք է շքեղություն լինի, ուստի նրանց, ով չի կարող հարկ վճարել, խորհուրդ է տրվում վաճառել կենտրոնի թանկարժեք բնակարանները և տեղափոխվել ծայրամաս…
Այստեղ, ինչպես որ ասում են՝ no comment: Նույնիսկ այն պարագայում, որ նոր կարգավորումները նախատեսվում է գործարկել 2021 թվականից, այն կառաջացնի բազմաթիվ խնդիրներ ՀՀ քաղաքացիների համար: Օրվա իշխանությունն ամեն օր մեզ ասում է, որ մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետևանքով վրա հասած տնտեսական ճգնաժամի պայմաններում, բայց ոչինչ չի անում քաղաքացիների բեռը թեթևացնելու համար: Հակառակը, արվում է ամեն ինչ, որպեսզի քաղաքացիներից ավելի շատ գումարներ հավաքագրվեն դատարկված բյուջեն լցնելու համար:
Իշխանությանը հիշեցնենք, որ ավելի ճիշտ է բյուջեն լցնել արտադրություն զարգացնելով և ներդրումներ ապահովելով, այդպես ավելի արագ և արդյունավետ կստացվի: Ավաղ, մենք այս առումով հույսեր չենք փայփայում, փորձը ցույց է տվել, որ Փաշինյանն ու իր խունտան շատ հեռու են տնտեսությունը զարգացնելու ծրագրեր իրականացնելուց:
Փաստենք, որ օրվա իշխանությունը գտել է անբարոյական պարգևավճարների և այլ մսխումների պատճառով դատարկված բյուջեն լցնելու ամենադաժան և անբարոյական եղանակը: Այսինքն, դարձյալ անում են միակ բանը, որ կարող են և ընդունակ են անել՝ քանդում են մեր երկիրը: Урра, товарищи!!!

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով