Բաց նամակ ՀՀ վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին.Տիգրան Վարդանյան

Նիկոլ Փաշինյան, Հանրապետությունում իրավիճակ է փոխվել և դուք այլևս (ըստ իս՝ երբևիցե) չեք տիրապետում իրավիճակին: Դուք տիրապետում եք միայն մեկ իրավիճակի՝ ՀՀ քաղաքացու կյանքը բարդացնելու և նրան ստելու նուրբ արվեստին, վերջինիս դարձնելով բառիս բուն իմաստով տուգանքի մատերիալ, խաղալով՝ նրա առողջության և կյանքի հետ:

Դուք և ձեր հանցավոր իշխանությունը, Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում տարաք մեր պետությունը դեպի պարտության: Քաղաքացիներին օգնելու և պաշտպանելու փոխարեն դո՛ւք և ձե՛ր ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը, ով հանրությանը հայտնի է, որպես՝ ВОЗ-ի տղա, անիմաստ բարբաջում էիք, մինչդեռ վիրուսը իր բռի մեջ էր առնում ՀՀ քաղաքացուն: Դուք հարևան պետության՝ Վրաստանի, իշխանություններին ձեռք էիք առնում, բայց իրենք հաղթեցին վիրուսին, իսկ մենք պարտվեցինք: 650 և ավել (ցավոք թիվը դեռ աճելու է) քաղաքացու մահվան պատասխանատվությունը ձեր խղճին և ուսերին է:

Երբ ՀՀ քաղաքացուն թուլափայ մի երկու կոպեկ գումար եք շպրտում (2-3 անգամ), երբ ՀՀ-ում միջին աշխատավարձը կազմում է, եթե չեմ սխալվում 68.000 դրամ, դուք որոշում եք տուգանքների չափը բարձրացնել, հասցնելով այն 20-50 հազար դրամի: ՀՀ քաղաքացիները ձեր նախարարների և պատգամավորների նման միլիոններով պարգևատրում չեն ստանում, աշխատանք չունեն, հացին կակա են ասում, 10 հազար դրամ տուգանքի համար չեն կարողանում վճարել, իսկ դուք ավելի եք բարդացնում իրենց կյանքը: Ի՞նչ է ձեր ուզածը:

Դուք ընկել եք ՀՀ քաղաքացու ետևից և տանջում եք նրան: Ձեր բռնաբարված հոգու խորքում պետք է հասկանաք, որ քաղաքացին ապրել է ուզում: Դիմակ դնել-չդնելը չի օգնում, մարտ ամսվանից մտցված ԱԴ-ն, որը դուք էլի երկարացնելու եք՝ չի օգնում, էն պատվաստումները, որը ցանկանում եք պարտադիր դարձնել չի օգնելու: Համակարգային պայքար է պետք, որը դուք ի վիճակի չեք անել:

Շարքը շարունակելի է, բայց մի բան հարցնեմ. դուք ձեզանից չեք զզվու՞մ:

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից.Նարեկ Մալյան

08.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով